«Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը' դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։
Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։
Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։
Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։
Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման' հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։
Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով՝ Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։
Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ո՛չ տիրադավ եմ, ո՛չ դավաճան»։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00