«Կգա մի օր, երբ պայմանական թորոսյանարմենը կմտնի Վեհարան, և կավարտվի 1700-ամյա պատմությունը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ենթադրյալ մասնատումը, տրոհումը, նույնիսկ՝ գործունեության կասեցումը, կարվի «օրենքի ուժով»՝ Հարկադիրի միջոցով: Դրա նախադրյալներն արդեն կան:
Ուրեմն, ինչպես գիտեք, դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Սարոյան Արմանի հայցի շրջանակներում «հայցի ապահովման միջոց է» կիրառել, ըստ որի, «պետք է պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»: Դատարանի որոշման կատարողը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է: Այսինքն, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենը մտել է Եկեղեցի և «պարտավորեցրել», որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը զբաղեցնի Սարոյան Արմանը: Եվ, թքած դարավոր օրենքների, ավանդույթների և, ի վերջո, ձեռնադրության խորհրդի, Հոր, Որդու և Սուրբ Հոգու վրա: Ցավը նրանում է, որ Եկեղեցու դեմ նմանօրինակ գործողություն կատարող պայմանական թորոսյանարմենը ՀԱՄՈԶՎԱԾ Է, որ «գործել է օրենքի շրջանակներում» և «կատարել է դատարանի կողմից տրված կատարողականը»:
1918 թվականի հունվարի 6 (19) -ին, բոլշևիկ պատգամավորների կողմից տրված «կատարողականով», նավաստի Ժելեզնյակը մտավ Ռուսաստանի Սահմանադիր ժողով, ասաց «караул устал» և փաստացի ցրեց պետության բարձրագույն օրենսդիր մարմինը: Ճշմարիտ եմ ասում. կգա մի օր, երբ դատարանի «կատարողականը» ձեռքին Հարկադիրի պայմանական թորոսյանարմենը կմտնի Վեհարան և ... կավարտվի 1700-ամյա պատմությունը»:

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30