Միքայել սրբազանի կալանքը վերացնելու միջնորդությանը դատարանը կանդրադառնա փետրվարի 6-ի նիստում
![]() 197 Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 19:12 Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննության ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց Միքայել Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդություն։ Դատական նիստի ավարտին նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարեց, որ Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի հրապարակվում, դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա նաև հաջորդ դատական նիստում, որը կկայանա փետրվարի 6-ին։ Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։ Սրբազանն ունի առողջական խնդիրներ, և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ։ |

«Եկեղեցիները երկու տեսակի են՝ իրական և կեղծ կամ աղանդավորական»․ Էդգար Էլբակյան
16203:06
«Ադրբեջանի թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17002:06
«Հայաստանը գնում է թրքացման ճանապարհով, ելքը մեկն է՝ չքվեարկել Փաշինյանի օգտին և փրկել հայրենիքը»․ Տաթևիկ Վիրաբյան
17301:06
«Բա գողերը․ նրանց ևս բաժանեք պարգևավճարներ, որպեսզի ՀՀ-ում իսպառ բացառվի գողությունը»․ Լևոն Ջավախյան
18000:42
«Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկանն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան
157Երեկ, 23:36
«Խաղաղության խոստումն օգտագործվում է ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար»․ Արմեն Հովասափյան
178Երեկ, 22:42
«Միքայել արքեպիսկոպոսը ձեզ վաղուց հաղթել է՝ ժողովրդի վստահության, հավատքի և արժեքների դաշտում». Մհեր Մելքոնյան
166Երեկ, 22:06
«Սա արդարության վերականգնում չէ, մխիթարություն է՝ համակարգային անարդարության միջավայրում»․ Սուրեն Սուրենյանց
169Երեկ, 21:54
