«Հայաստանը զարգացնում է կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին». Օվերչուկ

Երևանը շարունակում է զարգացնել կապերը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ։ Հետևաբար, Եվրասիական տնտեսական միությունը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի համար այստեղ»,- ասել է նա։
Ըստ Օվերչուկի, ԵԱՏՄ-ն Հայաստանի «ամենակարևոր» տնտեսական գործընկերն է և «մոտ ապագայում կմնա այդպիսին»։ Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կողմից ԵԱՏՄ չափանիշներից հրաժարվելու նախադեպեր չեն եղել։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները «բացարձակապես իրատես» են և հասկանում են միության հետ կապերի կարևորությունը։ Մեկնաբանելով Հայաստանի՝ Եվրոմիությանը մերձենալու ցանկությունը՝ Օվերչուկը նշել է, որ այս միության վերաբերյալ Երևանի ընկալումը «գտնվում է 1990-ականների վերջին և 2000-ականներին, երբ Եվրոմիությունն իսկապես վերելքի մեջ էր և շատերի համար ներկայացնում էր դինամիկ զարգացող հասարակություն»։ Նա նշել է, որ ներկայում Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու պաշտոնական գործընթաց չկա։
«Եվրոպական Միության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է միանալ ռազմաքաղաքական միության, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հնարավոր է՝ հայերը ստիպված լինեն իրենց տալ այս հարցը», - հավելել է Օվերչուկը։
2025 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Արտաքին գործերի նախարարության կազմում Եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու մասին։ Այս նոր վարչության ստեղծումը ևս մեկ քայլ էր Հայաստանի և Եվրոմիության մերձեցման ճանապարհին։
Այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլատրեց ԵՄ առաքելության ներգրավումը սահմանային կառավարման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ չնայած կողմերի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու վերաբերյալ համաձայնությանը, Երևանը քննարկում է ԵՄ առաքելության կողմից շարունակական աջակցության հնարավորությունը։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00