Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է ՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։
Ավելի վաղ հրապարակել էինք տեղեկություններ այն մասին, որ 2025 թ. հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։
Պաշտոնական հարցմամբ դիմել էինք համապատասխան մարմիններին՝ պարզելու՝
իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ,
պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները,
ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները,
տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ժլատ պատասխան են տվել․ նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ»։

«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
6916:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6616:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
6616:00
«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
7015:48
«Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն». Լիլիթ Գալստյան
7615:12
«ԱՄՆ-ն բացառել է Եմենում հուսիթների դիրքերին հարվածներ հասցնելու հնարավորությունը». #CNN
14314:54
«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ ուշագրավ է՝ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը». Հակոբ Կարապետյան
6914:36
«Քաղաքացուց ամբողջ կյանքում պահանջել՝ «վճարիր պետությանը», իսկ վերջում ասել՝ «թաղվիր քո հաշվին», սոցիալական արդարության մասին չէ». Վահան Բաբայան
7214:18