«Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են
Ներկայումս աշխարհում հաշվարկվում է 93 քաղաք, որոնք ունեն ձմեռային Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Սակայն, մոլորակի շարունակական տաքացման պայմաններում այդ հնարավոր քաղաքների շրջանակը արագորեն նեղանում է։ Այս շաբաթ հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը ընդամենը չորս քաղաք կկարողանան ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը առանց արհեստական ձյան օգտագործման։ Այս մասին գրում է Observer-ը։
Այս խնդիրը առանցքային տեղ է զբաղեցնում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) օրակարգում, որը պատրաստվում է հաջորդ ամիս ??Իտալիայի Միլան–Կորտինա քաղաքներում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին։ Կառավարող մարմինը դիտարկում է մի շարք տարբերակներ՝ բարձրացող ջերմաստիճանների խնդրին արձագանքելու համար․ Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի միավորում, խաղերի անցկացում տարբեր քաղաքներում կամ նույնիսկ խաղերի ավանդական մեկնարկի ժամկետների փոփոխություն՝ տարվա առավել ցուրտ ամիսներից առավելագույն օգուտ քաղելու նպատակով։
Գլոբալ տաքացման հետևանքները ժամանակի ընթացքում միայն կխորանան։ Ուսումնասիրության համաձայն՝ այն 93 երկրներից, որոնք նախկինում ընդունել են կամ կարող են ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը (որոնք ավանդաբար անցկացվում են փետրվարին), մինչև 2050-ական թվականները կլիմայական պահանջներին կհամապատասխանեն ընդամենը 45–55-ը, իսկ մինչև 2080-ական թվականները այդ թիվը կնվազի մինչև 30–54։
Ջերմաստիճանի բարձրացումը ազդեցություն է ունենում ոչ միայն ձմեռային Օլիմպիական խաղերի վրա։ Ամառային Օլիմպիական խաղերն նույնպես արդեն բախվում են լուրջ մարտահրավերների․ 2020 թվականի ??Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնային վազքերը տեղափոխվեցին Սապպորո՝ ծայրահեղ շոգից խուսափելու նպատակով։ Իսկ 2032 թվականի ??Բրիսբենի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ձմռանը, ոչ թե ամռանը՝ ավելի զով եղանակից օգտվելու համար։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00