«Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն»․ Հակոբ Բադալյան
![]() 183 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 11:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի»,- Աբու Դաբիում Զայեդ մրցանակաբաշխությանը ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Անհավատալին իհարկե այն չէ, ինչ նա նկարագրում է: Անհավատալի չէ այն պարզ պատճառով, որ խոշոր հաշվով բազմաթիվ են պատմական նախադեպերը, երբ միմյանց հետ արյունալի բախման մեջ գտնված երկրներ ու ժողովուրդներ ի վերջո եկել են խաղաղության՝ կարճ, կամ երկար ճանապարհով, քաղաքական և աշխարհաքաղաքական տարբեր գործոնների և «հովանավորների» բերումով, բայց եկել են խաղաղության: Հետևաբար անհավատալի չէ, որ կարող են դրան մոտ լինել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ լինել մոտ, որովհետև խաղաղության մասին խոսելն այսօր միամտություն է մի շարք պատճառներով, ու Փաշինյանը դա գիտե ամենից լավ: Եվ թերևս հենց դրանից ելնելով նաև, անհավատալին այն է, որ ներկայիս հանգրվանում Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ սրան հասցրած ճանապարհի համար առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն: Նիկոլ Փաշինյանի արձանագրած «անհավատալիության» տողատակում հենց սա է՝ որ պատերազմի պարտությունից, Արցախի լիակատար հայաթափումից ու կորստից, Հայաստաննի պետական քաղաքականությունն ադրբեջանական նարատիվներին ենթարկեցնելուց հետո նա շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյա: Ու հավակնում է առաջիկա ընտրական պրոցեսում պահպանել այդ կարգավիճակը: Իսկ դա իսկապես անհավատալի է: Ու կարծես թե դրա նախադեպերն են, որ բացակայում են միջազգային պատմության մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եկեղեցիները երկու տեսակի են՝ իրական և կեղծ կամ աղանդավորական»․ Էդգար Էլբակյան
12803:06
«Ադրբեջանի թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
13902:06
«Հայաստանը գնում է թրքացման ճանապարհով, ելքը մեկն է՝ չքվեարկել Փաշինյանի օգտին և փրկել հայրենիքը»․ Տաթևիկ Վիրաբյան
16201:06
«Բա գողերը․ նրանց ևս բաժանեք պարգևավճարներ, որպեսզի ՀՀ-ում իսպառ բացառվի գողությունը»․ Լևոն Ջավախյան
17500:42
«Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկանն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան
151Երեկ, 23:36
«Խաղաղության խոստումն օգտագործվում է ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար»․ Արմեն Հովասափյան
168Երեկ, 22:42
«Միքայել արքեպիսկոպոսը ձեզ վաղուց հաղթել է՝ ժողովրդի վստահության, հավատքի և արժեքների դաշտում». Մհեր Մելքոնյան
159Երեկ, 22:06
«Սա արդարության վերականգնում չէ, մխիթարություն է՝ համակարգային անարդարության միջավայրում»․ Սուրեն Սուրենյանց
161Երեկ, 21:54
