«Մինչև ԱԺ ընտրություններն Ադրբեջանը խաղաղություն է խաղալու»․ Ոսկան Սարգսյան
![]() 251 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 16:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք էր 5 հազար զոհով, հազարավոր վիրավորներով, բազում գերիներով ու անհետ կորածներով Արցախը հանձնել, առանց կռիվ կամ կռվով Հայաստանի սահմանամերձ 250 քառակուսի կիլոմետր տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ, գաղտնի ընթացակարգով, միակողմանի կերպով Կիրանցի հողերը, Բերքաբերի ու Կիրանց-Բաղանիս հատվածի 30 տարվա ամրացված դիրքերը հանձնել, որ Իլհամ Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը Արաբստանում խաղաղության մրցանակ ստանան։ 44-օրյա պատերազմից 5 տարի և 3 ամիս անց խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Արցախում ոչնչացնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, հակահայկական քարոզչություն անել, պետականորեն ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, պահանջում է փոխել սահմանադրությունը, պահանջում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը Արևմտյան Ադրբեջան», դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական սփյուռքին, իսկ դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու: Մինչև հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններն Ադրբեջանը խաղաղություն է խաղալու, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, ու դրանից հետո Հայաստանին ավելի ծանր պահանջներ է ներկայացնելու, որոնք Նիկոլ Փաշինյանը հեզ ու խոնարհ կերպով ընդունելու է։ Ցեղասպանություն տեսած, Արցախ կորցրած ազգը չի կարող մորթվող ոչխարի նման միամիտ ու դյուրահավատ լինել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ուկրաինական հասարակությունը կմերժի խաղաղության համաձայնագիրը, որը կպարտադրի Ուկրաինայի դուրսբերումը Դոնբասից». Զելենսկի
4700:43
««Քանդենք պետությունը» ուժի՝ իշխանության մնալը պետք է բացառվի»․ Տաթևիկ Հայրապետյան
1200:42
«Այս օրինակը հնարավո՞ր է ՀՀ դատական համակարգում»․ Գոհար Մելոյան
3000:18
«Ռոսատոմը» խզել է «Siemens»-ի հետ խոշոր պայմանագիրը
6200:16
Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի
114Երեկ, 22:46
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 60 օր կտա լիովին զինաթափվելու համար
181Երեկ, 21:37
«Փաստացի ասում է՝ Ալիև, արի փաստերը հավաքենք ու գնանք միջազգային քրեական դատարան». Տաթևիկ Հայրապետյան
108Երեկ, 21:36
«Ինչպիսին պետք է լինի Հայաստանի ղեկավարի պատասխանն Ադրբեջանի նախագահին». Արման Թաթոյան (տեսանյութ)
102Երեկ, 21:00
