«Ո՞ւր է Շահրամանյան Սամվելը, պրծա՞վ միսիան»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ես իմ որոշումը կայացրել եմ»․ Այսպես ինձ պատասխանեց Սամվել Շահրամանյանը, երբ վերջին «ընտրություններից» ժամեր առաջ հանդիպեցի հետը և փորձում էի համոզել՝ չգնալ այդ քայլին։ Ես պնդում էի, որ շատ ծանր իրավիճակ է՝ մի վերցրու այդ բեռը քո վրա, ինչին նա պատասխանեց, որ հենց այս ծանր վիճակն է ստիպել նրան՝ նման որոշում կայացնել։
Այսօր պարզվում է, որ Արցախի նախագահի նոր պաշտոնակատար ունենք, ով արդեն հրամանագրեր է սսորագրում, մեդալներ է բաժանում…
Բա հիմա ո՞ւր է Շահրամանյան Սամվելը, պրծա՞վ միսիան, ժողովուրդը էլ ծանր վիճակում չի՞, փրկեցիր բոլորին ու գնացի՞ր…
Դե հիմա նստի ու մտածիր՝ ինքդ քո արածին անուն դիր…
Կրկին դիմում եմ մեր պատգամավորներին՝ զբաղվեք մեր միջազգային իրավունքներով՝ ուզում եք՝ Նիկոլից պահանջեք, ուզում եք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ փոխհատուցեք մեր կորցրած ունեցվածքը։
P.S. Որոշ հիմարների համար շեշտեմ՝ ունեցվածքի փոխհատուցման պահանջը որևէ կապ չունի այլ իրավունքների հետ, այսինքն՝ եթե փոխհատուցում ենք պահանջում, դա չի նշանակում, որ հրաժարվում ենք մնացած իրավունքներից…»։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30