«Մեր հայրենակիցները նույն իրավիճակում են, բայց տարբեր հասցեներում»․ Մետաքսե Հակոբյան

«ՀՀ-ում կան մարդիկ, որոնք քաղբանտարկյալներ են, քաղբանտարկյալներ են, որովհետև չեն համաձայնվել այս իշխանությունների վարած հանցավոր իշխանությանը։ Բաքվի բանտերում կան հայ գերիներ, պատանդառված հայրենակիցներ․ ստացվում է, որ նույն իրավիճակում են, բայց տարբեր հասցեներում, որովհետև վերաբերմունքը Հայաստանում իշխանության հետ չհամաձայնվող ժողովրդի նկատմամբ նույնն է, ինչոր Բաքվի բանտերում մեր հայրենակիցների վիճակը։ Եթե միջազգային կառույցներն այսքանից հետո շարունակում են պահել լռությունը, սա պարզապես չեզոքություն չէ, արդեն իսկ հանցակից լինել է, անարդարության հետ համաձայնություն է»,- այսօր ԱԺ դիմաց ի աջակցություն քաղբանտարկյալների ՀՀԿ կազմակերպած ակցիայի ժամանակ իր խոսքում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Մարդու իրավունքները մեր տարածաշրջանում կարծես թե դարձել են առևտրի առարկա։ Այսօր Երևանում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և մենք պարտավոր ենք նրան և նմանատիպ բոլոր դերակատարներին ու կառույցներին հիշեցնել, որ այսպիսի այցերն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրան հետևելու են գործողություններ, ոչ թե մնալուի են թղթերի վրա»,- նշել է արցախցի պատգամավորը։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30