«Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին». Գառնիկ Դանիելյան

«ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է, այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ, արդեն տևական ժամանակ է արշավ է սկսվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, անազատության մեջ են սրբազաններ։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել։ Մեր կոչն է՝ երկակի ստանդարտներով չառաջնորդվել, հստակ գնահատական տալ Հայաստանում տիրող իրավիճակին, աչք չփակել, խուլ, համր չձևանալ, և դրանով չխրախուսել այս իշխանություններին՝ ռեպրեսիվ համակարգը շարունակելու համար»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով Բաքվում պահվող ռազմագերիներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է․ «Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին՝ խոշտանգելով, իրենց իրավունքները խախատելով և պատանդի կարգավիճակով պահելով բանտում»։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30