«1 միլիոն դրամ կտրամադրվի նաև մարզերում բնակվող 100 տարեկան քաղաքացիներին»․ Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 100 տարին լրացած կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվելու է 1 մլն դրամ միանվագ աջակցություն։
«ՀՀ-ում 100 տարին լրացած քաղաքացիներին 1 մլն դրամ տրամադրելու որոշումով փորձել ենք ինչ-որ չափով արդարություն մտցնել, որովհետև Երևանի ավագանու որոշումով մենք ունեինք այդ կարգավորումը Երևանի քաղաքացիների համար և մի փոքր անարդար էր դա մարզային բնակիչների համար»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը
«Մենք այդ հարցը լուծել ենք և հույս ունենք, որ մեր շատ քաղաքացիներ երկար կյանք կունենան՝ անկախ այս կարգավորումից»,-նշեց նախարարը։
Այս պահին 100 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող 71 քաղաքացի կա, որոնցից 42-ը՝ մարզերում, և այս կարգավորումը, ըստ էության, մարզերում բնակվողների համար է գործելու, ինչպես նաև առաջիկայում 100 տարեկան դարձող քաղաքացիների համար։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30