Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ակնհայտ կեղծ դատավարություն, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են»․ Մանե Թանդիլյան

«Ակնհայտ կեղծ դատավարություն, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են»․ Մանե Թանդիլյան
215
Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 15:06

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։
Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։
Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։
Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։
Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան