«Տպավորություն է, որ դուք պարզապես չեք ուզում լսել ՀՀ-ում տեղի ունեցողի մասին այլ կարծիք». Արմեն Ռուստամյան
![]() 307 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 15:18 «Մենք չսահմանափակվեցինք օրակարգում եղած հարցերով, ասացինք, որ շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որոնք ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում։ Հիմնականում խոսել ենք 4 թեմաների մասին՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց և եվրոխորհրդի մոտեցումներն ու մեր հարաբերությունները ԵԽ-ի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը քննարկված թեմաներին։ «Ես անդրադարձա նաև այն հարցին, թե ինչպե՞ս է ընդհանրապես ձեզ մոտ ձևավորվում միակողմանի կարծիք այն բանի մասին, ինչ որ Հայաստանում տեղի է ունենում։ Տպավորություն է, որ դուք պարզապես չեք ուզում լսել այլ կարծիք՝ ընդդիմադիր այլ կարծիք։ Եվ ասեցի ինչու․ ասեցի՝ հասկացանք գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ, հիմա չգիտես ինչի և որտեղ որոշվել է, որ իշխանությունն այդ պատերազմում ճիշտ կողմում է, ընդդիմությունը՝ սխալ, այսինքն եթե մարդկանց դիտում են իրենց «Կրեմլի ագենտներ» օրինակ, ուրեմն իրենց իրավունքները կարելի է ոտնահարել։ Միակողմանի է ձեր պատկերացումները և գնահատումները, որն անընդունելի է, սա պետք է վերացվի, սա նույն Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է»,- հավելել է Ռուստամյանը։
|

«Խորտակված իրանական ֆրեգատից փրկարարները 87 մարմին են դուրս բերել»․ # Ada Derana (տեսանյութ)
011:54
«Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար»․ Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
4811:42
«Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը նաև քաղաքակրթական բախում է»․ Նաիրի Հոխիկյան
5311:30
ՑԱՀԱԼ-ը հայտարարել Է Թեհրանի դեմ հարձակումների նոր ալիք սկսելու մասին
11211:06
«ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ գործողությունն իրականացնել առնվազն 100 օր»․ #Politico
15510:47
«Ազգ-բանակ գաղափարը հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է»․ Տիգրան Աբրահամյան
7210:36
ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ գործողության 19-րդ ալիքի մասին (տեսանյութ)
10610:33
«Նաիրի Հունանյանը սպանեց Վազգեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը՝ նրա արժեքները»․ Էդգար Ղազարյան
10710:00
