«Այսօր բոլորիս են դատել․ սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է»․ Էդմոն Մարուքյան
![]() 282 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 17:42 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներին՝ մասնավորապես ասել է․ «Ինչ-որ խորհրդանշական բան կա․ երեկ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը ստացավ «մարդկային եղբայրության» մրցանակ, Ալիևն էլ է ստանում այդ մրցանակը, հաջորդ իսկ օրը մարդիկ դատապարտվում են ցմահ և 20 տարվա ազատազրկման, և դրանք այն մարդիկ են, ովքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այսինքն՝ միջազգային հանրության կողմից ճանաչված են եղել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որպես լեգետիմ բանակցային սուբեկտներ։ Հիմա Ադրբեջանն այս մարդկանց դատում է։ Այստեղ հարց է առաջանում՝ լավ, ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արդյո՞ք չպիտի լիներ, որ միջազգային հանրության հետ աշխատանք տարվեր, որ այս մարդիկ ի սկզբանե դուս դրվեին այս դատական պրոցեսից, որովհետև այն, ինչի համար նրանք դատվում են մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության 35 տարվա ապրած կյանքի համար է։ Հիմա մենք չենք քննարկում լավ մարդիկ են նրանք, թե վատ, սիրում ենք նրանց, թե՝ չէ, այլ բոլորս ենք սրա մասը, այսօր բոլորիս են դատել 20 տարի և ցմահ ազատազրկման։ Սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է, ՀՀ վերջին 35 տարվա ապրած կյանքը դատել են»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

Իրանում Ատրպատականի Հայոց Թեմն իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել
15200:24
«Իշխանափոխությունը մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար». Բագրատ Սրբազան
13400:00
«Նեթանյահուն, որպեսզի հերքի իր՝ սպանված լինելու լուրերը, սուրճ խմեց տեսախցիկի առջև». Վարդան Ոսկանյան
190Երեկ, 23:36
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
156Երեկ, 22:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
335Երեկ, 22:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
235Երեկ, 22:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
200Երեկ, 21:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
139Երեկ, 20:42
