«Թշնամու բանտում իմ եղբայրների ցմահ ազատազրկումը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր հայրենիք ունեն». Բագրատ Սրբազան
![]() 255 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 17:24 «Այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը»,- Դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սրբազանն ընդգծել է, որ իրենց դատական գործընթացի բոլոր դատավորներով հանդերձ, քննիչներով, մեղադրողներով, հրահանգ տվողներով, բոլոր այդ համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը: «Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության, ամոթի ու խայտառակության այս զազրելի օրերը: Այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի՝ թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»,- հավելել է Սրբազանը: |

«405թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ադրբեջանցի»․ Էդուարդ Շարմազանով
6213:54
ՔԿ-ն կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը
7713:24
«Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակի խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել»․ Էրիկ Ալեքսանյան
8013:18
«Միգուցե Էդիտա Գզոյանը չի ցանկանում, որ դուք նրան հերոսացնեք»․ Հայկ Դեմոյան
10013:06
«Նիկոլ Փաշինյանի պատճառով ինձ հեռացրին թեմից»․ Անուշ Վարդանյան (տեսանյութ)
7213:00
«ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունն Իրանում կշարունակվի ևս 2-3 շաբաթ»․ #Axios
15912:43
«Չզարմանաք, որ Ծիծեռնակաբերդ այցելելու փոխարեն գնա Թուրքիա»․ Ռուբեն Մխիթարյան
12612:42
Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոսը դրեցին ընդունարանի մուտքի մոտ (տեսանյութ)
9812:30
