«Արցախի ինքնորոշումը դիտարկվեց` որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն». Գևորգ Դանիելյան
![]() 283 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 21:06 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվում դասական իմաստով պատանդի կարգավիճակում պահվող հայազգի գործիչներին ոչ միայն շինծու մեղադրանքով պարզապես դատապարտեցին ցմահ ազատազրկման, այլև դատական ակտով գնահատվեց նորանկախ Հայաստանի և միջազգային իրավունքի նորմերին խիստ համահունչ ինքնորոշման իրավունքն իրացրած Արցախի իշխանությունների տասնամյակների ողջ գործունեությունը, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն՝ ինչի դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու։ ԵԽԽՎ֊ը բավարարվեց սոսկ դատապարտյալներին հանձնելու վերացական բանաձև հնչեցնելով, ինչը միանշանակ հումանիտար նախաձեռնություն է, բայց դրանից իրավաքաղաքական գնահատականը չի փոխվում։ Իրենց ընկալմամբ սա սոսկ «խաղաղության» մասին հերթական հաշվետվությունը գրանցելու միջոց է, ոչ ավելին։ Այս ամենի համատեքստում, առերևույթ ցեղասպանություն իրագործած Ադրբեջանի իշխանությունը, արդեն նոր կարգավիճակի մեջ կարող է և «մեծահոգաբար» հայտարարել, որ ներում է»: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից»․ Բագրատ Սրբազան
5810:36
«Ըհը՜, նախաճաշի ժամն եկավ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6910:24
«Կյանքդ կերան, կաշիդ ու ոսկորդ թողեցին»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9310:18
«Ինչ լավն ա, էդ որտեղի՞ց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13209:42
Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»
10109:30
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»
10409:18
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
11708:24
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
30500:48
