Սերգեյ Լավրովն զգուշացրել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արևմուտքի հետ Երևանի մերձեցման վտանգները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Սիմոնյանը երկու երկրների միջև «անկեղծ և բովանդակալից մտքերի փոխանակում են անցկացրել արդիական հարցերի շուրջ»։
«Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ռուսական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոսկվայի և Երևանի միջև ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների արագ գործնական իրականացմանը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան լսում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են հայտնում Ռուսաստանի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու հարցում, սակայն «Եվրոմիության մեր գործընկերները շատ ակտիվորեն վարում են հակառակ քաղաքականություն» և անընդհատ ներկայացնում են տարբեր տարբերակներ՝ «կամ մեզ հետ, կամ նրանց հետ»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30