Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն

Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Այսօր երեկոյեան՝ Հինգշաբթի, 5 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Եւրոպական Միութեան կրօնք եւ պետութիւն յարաբերութեանց պատասխանատու դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպանուհի Տեսփինա Քուքուլոփուլուի:
Ալեքսանտրիս իր պաշտօնին առնչուած յատուկ առաքելութեամբ Լիբանան այցելած էր, Միջին Արեւելեան այլ երկիրներու այցելութեանց շարքին:
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին, Վեհափառ Հայրապետը ընդառաջելով իր հիւրին արծարծած շարք մը հարցերուն՝ իր տեսակէտները պարզեց յատկապէս ներկայ ընկերութեան կեանքին մէջ կրօնքի դերակատարութեան, կրօնք-քաղաքականութիւն յարաբերութեան եւ կրօններու միջեւ գործակցութեան զանազան երեսներուն մասին: Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ անհրաժեշտ է ընդհանրացումներէ խուսափիլ եւ հարցերը քննել տուեալ ընկերութեան կեանքի շրջագիծէն ներս՝ նկատի ունենալով կրօնքի, պետութեան ու ընկերութեան դրուածքներն ու իւրայատկութիւնները:
Պրիւքսէլի մէջ իր կեդրոնատեղին ունեցող դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս առաջարկեց, որ Վեհափառ Հայրապետին հետ յիշեալ հարցերու շուրջ խորհրդակցութիւնն ու գործակցութիւնը շարունակուի»:

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30