Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր
![]() 264 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 22:12 Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք: Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը: ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը: |

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել
10321:27
Իրանը մտադիր է հակամարտության նոր ուղղություններ բացել
13521:10
«Զրո արձագանք՝ ժողովրդավարությունը փրկող փորձագեղցիներից». Նիկոլայ Թորոսյան
8720:48
Հրապարակվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը
14720:46
«Լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին». Հայկ Դեմոյան
11920:18
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Իրանում մոտ 3,2 մլն մարդ տեղահանվել է
19420:12
Ըստ ՍԴ-ի՝ ՀԷՑ-ի պետականացումը համապատասխանում է Սահմանադրությանը
7419:30
«Դու հոգեվարքի մեջ ես»․ Միհրան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15718:54
