«Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա». Սթիվեն Ուիթքոֆ

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆն Աբու Դաբիում ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ կայացած խորհրդակցությունները որակել է՝ որպես կառուցողական։
«Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակներում։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա»,- գրել է
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Աբու Դաբիում ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ կայացած խորհրդակցությունները որակել է որպես կառուցողական։
«Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակներում։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա»,- գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։
Կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են «հրադադարի դեպքում իրականացման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման պահպանման մոնիթորինգը»։
Նրա խոսքով՝ պատվիրակությունները համաձայնել են բանակցությունների արդյունքները հաղորդել իրենց մայրաքաղաքներին և շարունակել եռակողմ քննարկումները առաջիկա շաբաթներին։
Հատուկ դեսպանորդը ընդգծել է, որ ռուս և ամերիկացի զինվորականների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը կարևոր է խաղաղության հասնելու համար։
«Միացյալ Նահանգները և Ռուսաստանը նաև համաձայնության եկան ռազմական երկխոսություն սկսելու հարցում՝ ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի ղեկավարությամբ։ Հաղորդակցության այս ուղին կասեցվել էր հակամարտության սկսվելուց առաջ և կարևոր է խաղաղության հասնելու և պահպանելու համար», - նշեց Ուիթքոֆը։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
4620:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
20415:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9813:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10213:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10611:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24810:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10009:24