«Ադրբեջանի թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես որ «դատավարությունն» էր ֆարս, այնպես էլ «դատավճիռը»։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի։
Սիրելի հայրենակիցներ, մենք սա պետք է հստակ գիտակցենք։ Հասկանում եմ՝ շատերը փոքր հույս ունեին, որ կարող է Ադրբեջանի իշխանությունները մեղմ վճիռ կարդային մեր գերիներին, բայց վստահ եմ՝ նման հույս տածողներն էլ հոգու խորքում գիտեին, որ նման բան չի լինի։
Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շարունակում է իր թշնամությունը Հայաստանի ու ամեն հայկականի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզապես այդ թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել։ Ալիևի վարչակազմը շատ քայլերի է պատրաստ, որպեսզի այդ գործիքները շարունակեն գործել։ Օրինակ, չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։
Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցի արդյունքում։ Նորից եմ կրկնում՝ հարցը քաղաքական է։
Հետևաբար պետք չէ հիասթափվել կամ, առավել ևս՝ հուսահատվել։ Պետք է գործել։ Ուժեղանալ, փոխել քաղաքական իրողությունները։ Բայց սրա մասին արդեն շատ եմ խոսել… Չկրկնվեմ»։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30