Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ինքն անհավատ մարդ է, ես՝ հավատացյալ». Քրիստինե Պողոսյանը՝ եղբոր գրառման մասին

«Ինքն անհավատ մարդ է, ես՝ հավատացյալ». Քրիստինե Պողոսյանը՝ եղբոր գրառման մասին
114
Այսօր, 11:30

Օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվել էր

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբոր՝ Սեթ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պահանջում էր հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Այսօր ԱԺ-ում, դիմելով Քրիստինե Պողոսյանին, լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է եղբոր տեսակետը: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Ձեր քույրը կամ եղբայրը համացանցում որևէ բան գրելուց առաջ ձեզ հարցնո՞ւմ է... Մենք ազատ երկրում ենք ապրում, իմ 40 տարեկան եղբայրն ինձնից թույլտվություն չպիտի հարցնի՝ իր մտքերն արտահայտելու համար... Իմ վերաբերմունքը կրոնին, եկեղեցուն ասել եմ, ոչինչ չի փոխվել... Ես իմ եղբորը սատարում եմ ամեն ինչում, բայց ո՛չ իր կարծիքներն արտահայտելով, որովհետև մենք շատ տարբեր մարդիկ ենք, ինքն ուրիշ մտածելակերպ ունի, ես՝ ուրիշ: Ինքն անհավատ մարդ է, ես՝ հավատացյալ, լրիվ OK է»:

Քրիստինե Պողոսյանի ճեպազրույցը