Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե Նիկոլը կարծում է, որ ֆիզիկական մեկուսացմամբ կարող է կոտրել Արշակ Սրբազանին, չարաչար սխալվում է»․ Սևակ Խաչատրյան

«Եթե Նիկոլը կարծում է, որ ֆիզիկական մեկուսացմամբ կարող է կոտրել Արշակ Սրբազանին, չարաչար սխալվում է»․ Սևակ Խաչատրյան
90
Այսօր, 12:24

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության ուղիղ ցուցումներով սկսվեց պիղծ և եղկելի հակաքարոզչությունը Արշակ Սրբազանի նկատմամբ, նույն այդ իշխանության գրպանային լրատվականներն ու սփիքերները սկսեցին հանդես գալ Արշակ Սրբազանին պաշտպանելու դիրքերից։ Ըստ իրենց, իբր՝ Ամենայն Հայոց Հայրապետն էր հրապարակված ԿԵՂԾ կոմպրոմատի հեղինակը։ Նիկոլ Փաշինյանի ողջ մարդկային կենսագրությանը հարիր այս՝ շրիշակից ցածր դավադրությանը, իհարկե՛, ո՛չ Հայոց Հայրապետը տրվեց, ո՛չ էլ Արշակ Սրբազանը, քանի որ ինտելեկտների, ընկալումների ահռելի անդունդ կա մեր հոգևոր հայրերի և դեղին լրագրողի միջև։
Տեսնելով, որ նմանատիպ զզվելի մեդիամանիպուլյացիաներն ավելի շատ են բարձրացնում Եկեղեցու վարկանիշը՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ պարանոյիկ դրսևորումներով հրահանգ տվեց հին ու բարի մեթոդի՝ «գործ կարելու» կիրառմանը։ Այս անգամ էլ Արշակ Սրբազանին մեղադրեցին՝ իբրև նա ինչ-որ Վեհարանի վրա գրոհ իրականացրած խուժանի գրպանը թմրանյութ է գցել։ Սա էլ, իհարկե՛, հասարակության քրիստոնյա գերակշիռ խավի մոտ բացի ծիծաղից ոչինչ չառաջացրեց և Նիկոլին անելու ոչինչ չմնաց, քան՝ Սրբազանին ֆիզիկապես մեկուսացնելն ու պատանդառելը ԱԱԾ հայտնի նկուղում։
Իսկ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն ցանկանում Սրբազանին կա՛մ իր կողմը գրավել, կա՛մ ֆիզիկապես մեկուսացել․․․այստեղ է գտնվում գլխավոր հարցի պատասխանը։ Իսկ պատասխանը նրանում է, որ Արշակ Սրբազանի նման Տղամարդ հոգևորականներն են իրականում հանդիսանում 4 կողմերից Հայ Եկեղեցու վրա գրոհող լոկալ և արտերկրյա ուժերին դիմադրողները։ Դա Արշակ Սրբազանն ապացուցել է ոչ միայն Սրբազան լինելու ժամանակ, այլև՝ շատ տարիներ առաջ, երբ զբաղեցնում էր հոգևոր դասակարգության շատ ավելի ցածր պաշտոն։ Հենց նա էր 2008-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առջև՝ խաչը ձեռքին, դիմադրում տասնյակ հրեա ուժայինների, ովքեր ցանկանում էին ներխուժել Պատրարքության տարածք։
Ասում են՝ Սրբազանը փայտյա խաչով այնպես է հարվածել ուժային խմբապետի գանգին, որից հետո վերջիններիս ոչինչ չի մնացել, քան տարածքը լքելը։ Նույնկերպ՝ Սրբազանը պաշտպանեց Վեհարանը 2018-ին, երբ մի քանի տասնյակ խուժանից բաղկացած խումբը ցանկացավ գրավել Մայր Աթոռը։
Նման տեսակի հետ է Նիկոլի կռիվը, և եթե նա կարծում է, որ ֆիզիկական մեկուսացմամբ կարող է կոտրել Արշակ Սրբազանին, ապա նա չարաչար է սխալվում։ Իսկ, որ սխալվում է, մենք դա կտեսնենք մոտ ապագայում։
Ազատություն մեր Սրբազաններին՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներին»։

Աղբյուրը`   Սևակ Խաչատրյան