«Բա գողերը․ նրանց ևս բաժանեք պարգևավճարներ, որպեսզի ՀՀ-ում իսպառ բացառվի գողությունը»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԲԱ ԳՈՂԵՐԸ...
Իշխանությունները դեռ էն գլխից մի քաղաքականություն են որդեգրել, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգամավորների, պետական համակարգի բարձր պաշտոնյանների, արդարադատության և ներքին գործերրի մարմինների աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար բարձրացվում են։ Միթոմ դա քիչ է՝ վարչապետի անձական հրամանով վերոնշյալ աշխատակիցներին տարվա ընթացքում և հատկապես տարեմուտին բաժանվում են հավելավճարներ և պարգևավճարներ։ Հիմնական միտումն այն է, որ պետական պաշտոնյանները գտնվեն բավարար նյութական պայմաններում ու կաշառք չվերցնեն։ Իսկ թոշակառուների կենսաթոշակը չի ավելացվում՝ հասուն տարիքը դիտարկելով, որպես Բարձրյալի կողմից արդեն իսկ հատկացված պարգևավճար, և ի հավելումն դրա՝ վարչապետական գլխի կողմից գիտականորեն պատճառաբանվելով, որ ծերությանը զուգահեռ զարգանում է բթամտությունը, որը զրկում է ծերերին հավելյալ գումարը խելամիտ օգտագործելու հնարավորությունից։ Այս պայմաններում խիստ կարևորվում է Հանրապետությունը կոռուպցիայից և կաշառակերությունից զերծ պահելու քաղաքականությունը։
Մնում է, որ ես էլ, որպես երեք միլիոնանոց վարչապետական երկրի վարչապետ, հրաման արձակեմ, որպեսզի գողերին ևս բաժանվեն հավելավճարներ և պարգևավճարներ, որպեսզի Հանրապետությունում իսպառ բացառվի գողությունը»։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30