Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Մահացել է Վարդան Խաչատրյանը

Մահացել է Վարդան Խաչատրյանը
138
Այսօր, 11:54

ՀՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։
Վարդան Խաչատրյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 6-ին՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։
1975–1980 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։
1982–1985 թվականներին եղել է Մոսկվայի Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտ։
1980–1983 թվականներին աշխատել է Հայաստանի «Հանքային ջրեր» արտադրական միավորումում՝ որպես ինժեներ։
1983–1985 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ինժեներ։
1985–1990 թվականներին զբաղեցրել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեների, բաժնի վարիչի, ապա՝ արտադրատեխնիկական բաժնի վարիչի պաշտոնները։
1990–1992 թվականներին եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» արտադրական միավորման արտադրամասի պետ, ապա՝ «Զովք» գործարանի տնօրեն։
1992–1995 թվականներին եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ։
1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ զբաղեցնելով ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
1998–1999 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես ֆինանսաբյուջետային վարչության պետ։
1999–2000 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2000–2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Վարդան Խաչատրյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 18:00–20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը կկայանա փետրվարի 8-ին, ժամը 14:30, նույն վայրից։
Ցավակցում ենք Վարդան Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր կորուստը»:

Աղբյուրը`   ՀՀԿ