Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արդյոք գնդերեցներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի օրակարգին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

«Արդյոք գնդերեցներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի օրակարգին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
113
Այսօր, 12:18

«Կան տեղեկություններ, որ կարգալույծներին առաջարկվում է գնալ և 700 000 դրամով գնդերեց աշխատել»,- ԱԺ-ում, դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հարցրեց լրագրողը: «Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը բացահայտում է, որ այո կարող ենք պայմանագիր կնքել՝ Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն ու կատարեն իրենց առաքելությունը»,- պատասխանեց Պապիկյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք գնդերեցներին առաջարկվել է այդ գումարի դիմաց Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալ, նախարարն ասաց՝ սուտ է: