«Կոռուպցիոն ի՞նչ գործարքների մեջ եք, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը». լրագրողը՝ Հայկ Սարգսյանին

Վերջին ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկյոլ Փաշինյանն ասել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևել են իրավական ընթացակարգեր, և այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ում այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու»:
ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասաց. «Չեմ ցանկանա, որ ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը: Ամեն դեպքում որոշ լուրերի կցանկանամ անդրադառնալ: Նշեմ, որ որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել: ՔՊ-ում որևէ քննարկման ժամանակ որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ գործարքի կամ սխեմայի մեջ: Մամուլից տեղեկացել եմ, որ վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ գործերի մեջ: Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կանոնադրության խախտում է, որովհետև կանոնադրությունն ասում է՝ կուսակցականն իրավունք ունի ներկա լինելու իր հարցի քննարկմանը ու ապահովիի քննարկվող հարցի վերաբերյալ իր՝ կարծիք արտահայտելու հնարավորությունը, որը չի պահպանվել»:

«Փաշինյանը վարպետորեն խաբում ու մանիպուլացնում է». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2310:06
«Խաղաղության խորհուրդը համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման հարցում»․ Թրամփ
11409:06
Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»
7509:00
«Քարոզչական նպատակներով առաջ են տանում մի տգիտություն». Հակոբ Բադալյան
14503:06
«Քաղաքական միտքը ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին». Արտակ Զաքարյան
221Երեկ, 19:18
«Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին»․ Արա Զոհրաբյան
253Երեկ, 17:24
«Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը և ՍԴ-ում մեր ներկայացրած փաստարկներին»․ Լիպարիտ Դրմեյան
253Երեկ, 17:18
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց մեկ ամսով (տեսանյութ)
211Երեկ, 17:06