Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան

Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան
57
Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ., 10:00

Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում, հայտնում է «Հետք»-ը:

Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Մելքոնյանին։ Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։

Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

Այս գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: