Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց

Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
116
Այսօր, 15:54

Վերաքննիչ քնչական դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Տնային կալանքի ընթացքում արգելվում է մեղադրյալին բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային հաղորդակցություններ, նշված սահմանափակումները չեն տարածվում մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական բաժնի մեկ աշխատակցի, անհրաժեշտության դեպքում մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմին, ինչպես նաև շտապ օգնություն, իրավապահ մարմիններ կամ ԱԻ ՓԾ կանչելուն: Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների ևս մեկ միջնորդություն՝ թույլ տալով Սրբազանի խնամակալ հանդիսացող եղբոր որդուն՝ Գրիգոր Աջապահյանին, տնային կալանքի ընթացքում տեսակցել նրան։

Միքայել Սրբազանի գործով դատական նիստը