«Հորդորում ենք զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց»․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Երեխայի լավագույն շահը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց
Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։
Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը տեղադրում են սոցիալական ցանցի անձնական էջերում։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ երեխաների մասնակցությամբ նման տեսանյութերը կարող են խաթարել նրանց հուզական վիճակը, վնասել իրավունքներն ու լավագույն շահը։
Հարգելի՛ ծնողներ, հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից՝ գիտակցելով դրանց հնարավոր հետևանքները։
ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել անցանկալի հետևանքներ ենթադրող, զգայունություն ունեցող երևույթները»։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30