Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ». ՍԱՏՄ

«Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ». ՍԱՏՄ
99
Այսօր, 18:18

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է. «ՍՆՆԴԻ ԱՌԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ
Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները. վերջիններիս պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Հիշեցնենք, որ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչև սպառում, առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտ) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։
Տեսչական մարմինն այս հարցում լինելու է խիստ հետևողական»: