«Հայ ժողովուրդը ընտրություն պետք է կատարի մեկ անձի իշխանության և համակարգային զարգացած պետության միջև». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը կառավարման խայտառակ մոդելն էր՝ մեկ անձի իշխանությունը, երբ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից՝ իր հնարավոր ու անհնար ռիսկերով և հետևանքներով։
Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ տարբեր ժամանակներում հասարակության որոշ հատվածներ առկա խնդիրների լուծումը, երկրի զարգացումը կապել են այդ մեկ անձի հետ՝ ձևավորելով փրկչի մոդել, երբ երկրի ղեկավարը պետք է և կարող է լուծել բոլորի և բոլոր խնդիրները։ Սա նույնպես իր բացասական անդրադարձն է ունենում մեկ անձի իշխանության ձևավորման և իշխանության ուզուրպացման գործընթացում։
Եվ ահա որոշ ուժեր փորձում են հանրությանն առաջարկել նոր փրկիչներ՝ որպես Նիկոլ Փաշինյանին այլընտրանք, ովքեր կարճաժամկետ հատվածում կարող են արձանագրել որոշ հաջողություններ, լուծել փոքր խնդիրներ, իսկ ահա երկարաժամկետ հատվածում հերթական «փրկիչը» երկիրը հասցնելու է նոր փորձանքների՝ միանձնյա իշխանության և դրա սխալների հետևանքով։
Հայաստանին պետք է ոչ թե ուժեղ և զարգացած ղեկավար, այլ առաջին հերթին ուժեղ և զարգացած պետություն, որտեղ ղեկավարը և նրա թիմը կներդնեն պետական կառավարման այնպիսի ինստիտուտներ, այնպիսի համակարգ կստեղծեն, որը երկիրը կտանի զարգացման՝ անկախ անձերի փոփոխություններից։ Իսկ ուժեղ ղեկավարները լավագույն դեպքում ստեղծում են ուժեղ իշխանություն՝ իրենց և իրենց թիմերի համար։
Առաջիկայում հայ ժողովուրդը ընտրություն պետք է կատարի ոչ թե անձերի, այլ մեկ անձի իշխանության և համակարգային զարգացած պետության միջև»:

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30