«47 ընտանիքի ապրելու տեղ էր տրամադրել ՄԱԿ-ը․ այսօր նորից փախստական դառնալու վտանգի առաջ են»․ Գագիկ Շամշյան
![]() 503 Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ., 21:42 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից հայտնելով․ «Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ վարչական բնակավայրում ապրող մոտ 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթ էին արտահայտում վերջերս կայացված մի որոշման դեմ, ըստ որի՝ իրենք դրսում մնալու վտանգի առաջ են հայտնվելու։ Դեռ 15 տարի առաջ փախստական այս ընտանիքներին ՄԱԿ-ի գրասենյակը անհատույց շենք է հատկացրել՝ ապրելու համար։ Այդ ամենը հավաստող փաստաթղթերն էլ կան։ Բայց որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ երկու շենքի համար այլ ընկերության հետ է պայմանագիր կնքել, որն էլ իր հերթին բնակիչներին ժամանակ է տվել, կամ իրենց հետ պայմանագիր են կնքում, կամ ստիպված են լինում դուրս գալ։ Քաղաքացիներն ասում էին․ «Անգամ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրված չենք լինի, որ տներից չեն հանելու։ 47 ընտանիք է ապրում, մեծ մասը բազմազավակ են։ Չգիտենք երեխաների հետ ուր պետք է գնանք, մանավանդ որ հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում, մեր գոյությունը պահում։ Այդ տարիների ընթացքում մեր միջոցներով, վարկեր վերցնելով՝ նորոգել ենք մեզ հատկացված տարածքները, ահռելի ծախսեր ենք արել, կատարել բոլոր գազի, ջրի, լույսի, աղբահանության վճարումները՝ համոզված լինելով, որ մեր կողմից ավերակ շենքը նորոգելուց հետո մինչև կյանքի վերջ կապրենք։ Իսկ հիմա հայտնվել ենք անելանելի վիճակում։ Ու որպեսզի մեր հարցը օր առաջ լուծվի, պատասխանատուների ուշադրությունն ենք հրավիրում՝ կնքված պայմանագիրը վերանայելու ու մեզ տնից չզրկելու համար, հակառակ դեպքում կդիմենք բողոքի այլ միջոցների։ Բնակիչները, որոնց մեջ կան նաև հաշմանդամներ, առողջական խնդիրներ ունեցողներ, խնդրանքով դիմում էին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա միջամտության շնորհիվ նրանք այս անգամ փախստական չդառնան Հայաստանում»։ Աղբյուրը` Գագիկ Շամշյան |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
12601:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
11200:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
20900:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
32400:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
13000:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
17200:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
231Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
266Երեկ, 23:11
