Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ»
![]() 130 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է. « 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին՝ ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը մեզ ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»: Ինչո՞ւ չեն բնակվում՝ ճանապարհները փա՞կ են։ «Երեւի հարմար չի՝ բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է: Մինչեւ 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում»: Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երեւում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային՝ մինչեւ սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը՝ տեսանելի է: Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»: Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ հիվանդ է: Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանն ասաց. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին, մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»:
|

«Չկողմնորոշված հիբրիդային-թավշյա «ռեմբոների» արկածները Մոսկվայում». Արեգ Սավգուլյան
2609:42
Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ»
6709:24
Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ»
10509:06
ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»
5609:00
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10708:30
«Եկեղեցիները երկու տեսակի են՝ իրական և կեղծ կամ աղանդավորական»․ Էդգար Էլբակյան
21203:06
«Ադրբեջանի թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
20702:06
«Հայաստանը գնում է թրքացման ճանապարհով, ելքը մեկն է՝ չքվեարկել Փաշինյանի օգտին և փրկել հայրենիքը»․ Տաթևիկ Վիրաբյան
22301:06
