«ԱՄՆ ղեկավարությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, հնարավարություն ունի մեկ հստակ քայլ կատարելու». Արտակ Բեգլարյան
![]() 114 Այսօր, 19:06 «ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի մեծ լավություն անել հայ ժողովրդին և կատարել նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը: ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, մեկ հստակ քայլ կատարելու»,- նախագահականի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա նշել է, որ դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները չեն վերացվի, սակայն դա հումանիտար մեծ քայլ կլինի դեպի առաջ: «Քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն: Մենք փոխնախագահ Վենսից խնդրում, հորդորում, պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը, մեր անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլերի կատարումը և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրումը»,- հավելել է նա: |

«Սովետական ժամանակ ադրբեջանցիները լքել են Հայաստանը՝ տները վաճառելով, փոխանակելով կամ փոխհատուցում ստանալով». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
6320:00
«Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10119:15
«ԱՄՆ ղեկավարությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, հնարավարություն ունի մեկ հստակ քայլ կատարելու». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
10019:06
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը (տեսանյութ)
10518:30
«ՀՀ բերեք դատված անձանց. եթե ՀՀ-ի օրենսգրքով դա ևս համարվում է հանցագործություն, թող նրանք իրենց պատիժը անցնեն այստեղ». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
14118:12
«Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնում է հենման կետ»․ Նորայր Նորիկյան
15817:24
«Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգթոն»․ Ալեքս Ռաուֆօղլու
25017:09
Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին
20615:36
