«TRIPP-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ». Լևոն Զուրաբյան

«Մենք գիտենք, որ Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ, քանի որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել իր ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ դնելուց։ Ադրբեջանը շարունակում է պահանջել 300000 ադրբեջանցիների վերադարձ, շարունակում է պահանջել անկլավների վերադարձ, շարունակում է հակահայկական հիստերիան, ընդհանրապես՝ պետություն է կառուցված, որի հիմքում հակահայկականությունն է. ու դա շարունակվում է. սա խաղաղությո՞ւն է»,- այսօր նախագահական նստավայրի առջև գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Ստացվում է, որ մի կողմը շարունակում է խոսել խաղաղության օրակարգի սպասարկման մասին, իսկ մյուս կողմը շարունակում է հակառակորդին հարիր ճնշումները, արձամագրեց Զուրաբյանը։
Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ: Նպատակը՝ մեկուսացնել Իրանը և Ռուսաստանը Հարավային Կովկասից, և Ադրբեջանի միջոցով իրականացնել ելք դեպի Միջին Ասիա։ Հասկանալի աշխարհաքաղաքական պրոյեկտ է: Մենք հասկանում ենք նաև՝ որևէ նորմալ քաղաքական ուժ, գալով իշխանության, չի կարող հրաժարվել միջազգայնորեն ստանձնած պարտականություններից։ Սակայն մենք համարում ենք, որ սա աշխարհաքաղաքական առումով բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24