«Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել». Ջեյ Դի Վենս

«Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետություններն ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրն ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց «ԷՄ Վիդեա» ընկերության հետ: Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել: Մեր պետությունններն ավարտել են 1,2,3 քաղաքացիական միջուկային ոլորտում աշխատանքը: Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն, ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան: Սա, երբ որ հունի մեջ մտնի, նոր ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար: Սկզբնական 5 միլիարդ գումարի մասին է խոսվում, հետագայում՝ ևս 4 միլիարդ: Սա փոխշահավետ իրավիճակ է և ՀՀ-ի, և ԱՄՆ-ի համար: Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահություն տածում, որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր, և կրկին՝ ի պատիվ ձեր վարչապետի»,- ասաց Վենսը։
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։

«Սկսում ենք ակցիաները». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1214:36
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել». Նաիրի Հոխիկյան
5614:00
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը». Ռուբեն Մխիթարյան
6613:36
«ԵԱՏՄ-ից դուրս գալը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու». Արթուր Խաչատրյան
7013:24
«Այսքան տառապանքների և կորուստների գնով անկախություն ձեռք չենք բերել, որ այսօր թշնամին մեզ պարտադրի, թե ինչ անենք». Դավիթ Մանուկյան
7312:24
«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
7912:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
13111:35
«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
8611:30