Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԹՐԻՓՓ-ը զարգացնելու է Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը». Նիկոլ Փաշինյան

«ԹՐԻՓՓ-ը զարգացնելու է Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը». Նիկոլ Փաշինյան
83
Այսօր, 19:36

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին: Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացներն ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մասնրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին: Այս առիթով վերահաստատել եմ նաև հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ-ի Կառավարության խաղաղաղարար առաքելությունը: Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի» հետևողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ի Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջև ստորագրված ԹՐԻՓՓ ծրագրի իրագործման շրջանակի: Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ զարգացնելու Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը»: