«Սովետական ժամանակ ադրբեջանցիները լքել են Հայաստանը՝ տները վաճառելով, փոխանակելով կամ փոխհատուցում ստանալով». Լարիսա Ալավերդյան
![]() 120 Այսօր, 20:00 «ՀՀ-ից դուրս գնացած ադրբեջանցիները՝ 157 հազար են, ըստ մեր վիճակագրական տվյալների նրանց մեծմասը ՀՀ-ից դուրս է եկել մինչև դեկտեմբերի 6-ը, իսկ դեկտեմբերի 7-ի դրությամբ 6000 ադրբեջանցի մնացել են Հայաստանում»,- նախագահականի մոտ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է հՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ադրբեջանական մի խումբ կազմակերպություններ դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ նշելով, որ Երևանում բարձրացնի Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցը: «Նրանց 90 տոկոսը ուղղակի կարողացել են տները վաճառել, փոխանակել, կամ սովետական միության աշխատանքային պետկոմիտեի միջոցով ստացել են փոխհատուցում՝ ոչ թե որպես փախստական, այլ որպես երկրաշարժից տուժած: Սովետական միոության աշխատանքի պետական կոմիտեն համարել է, որ նրանց բնակարանները մնացել են այն վայրերում, որտեղ երկրաշարժը քարուքանդ է արել, տվել են փոխհատուցում ոչ թե անձամբ այդ մարդկանց, այլ Ադրբեջանի համապատասխան պետական աշխատանքային կոմիտեին: Հայերը ադրբեջանում թողել են 1000 բնակարան ավել, քան բոլոր ադրբեջանցիները»,- նշել է նա՝ հավելելով. «Որևէ մի հիմք՝ խոսելու վերադարձի մասին չկա: Սովետական ժամանակ սովետական քաղաքացիները լքել են՝ տները վաճառելով, փոխանակելով կամ լրիվ անհիմն ստանալով փոխհատուցումը, այնպես որ այսօր վերադարձի մասին խոսել չի կարելի»: |

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել Վենսին
12720:48
«Սովետական ժամանակ ադրբեջանցիները լքել են Հայաստանը՝ տները վաճառելով, փոխանակելով կամ փոխհատուցում ստանալով». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
10720:00
«Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13519:15
«ԱՄՆ ղեկավարությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, հնարավարություն ունի մեկ հստակ քայլ կատարելու». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
12419:06
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը (տեսանյութ)
13618:30
«ՀՀ բերեք դատված անձանց. եթե ՀՀ-ի օրենսգրքով դա ևս համարվում է հանցագործություն, թող նրանք իրենց պատիժը անցնեն այստեղ». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
14818:12
«Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնում է հենման կետ»․ Նորայր Նորիկյան
15917:24
«Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգթոն»․ Ալեքս Ռաուֆօղլու
28317:09
