«Պարո՛ն Ավինյան, չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ». Պեդրո Զարոկյան
![]() 131 Այսօր, 11:06 «Զեկույցում գրված է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, որ ծովի մակերեսից մոտ 800-1400 մետր բարձր է»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» քննարկվող հարցին: «Մի քանի շաբաթ առաջ, պարո՛ն Ավինյան, դուք ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը Երևանի աշխարհագրական վատ դիրքն է և, որպես օդի աղտոտման լուծում, առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել և մշակել գործողություններ: Նույնը Երևանի խցանման խնդիրը լուծելու համար առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ»,- նշել է Զարոկյանը՝ շարունակելով. «Պարո՛ն Ավինյան, Երևանի այս ամբողջ խնդիրները լուծելու համար չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»: Քաղաքապետն արձագանքել է. «Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միաժամանակ ավելի մեծ արդյունքներ կունենք, պարո՛ն Զարոկյան»: |

«ՌԴ-ն պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը»․ Գալուզին
5111:34
«Պարո՛ն Ավինյան, չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
10111:06
«ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները». Էլինար Վարդանյան
9910:42
ԱՄՆ փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
10410:36
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8810:24
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9810:00
ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպի» տնօրենին․ «Հրապարակ»
13909:18
Ի՞նչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»
10809:06
