Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Քանի այս աշխատաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ». Սամվել Հակոբյան

«Քանի այս աշխատաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ». Սամվել Հակոբյան
80
Այսօր, 12:18

«Գործող իշխանությունների հետ լինել բնապահպանության ոլորտի պատասխանատու, դա քաղաքական սուիցիդին հավասար բան է: Քանի որ դուք ինչքան էլ չարչարվեք և փորձեք աշխատել, միևնույն է. 7 տարի է, որ իշխանության է գործող թիմը, այս քանակի շինարարությունը և ոչ պատշաճ վարչարարությունը շատ ուղիղ ներազդում ու փչացնում են մեր էկոլոգիան: Չի արվում որևէ ռեալ վարչարահսկողություն, որ չտուժի մեր բոլորի առողջությունը»,- Երևանի ավագանու նիստին ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանին, ով ներկայացնում էր «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հարցը:

Հայկազյանը պատասխանել է. «Եթե խոսում ենք օդի աղտոտվածության մասին, որտեղ ամենավտանգավոր մասնիկը PM2.5-ն է, ապա շինարարությունից ստացվող փոշին PM10-ն է, տհաճ է, բայց այդքան վտանգավոր չէ»:

Սամվել Հակոբյանն արձագանքել է. «Քանի այս շինարարությունն արվում է անվերջ, տուգանում են ըստ ճաշակի, քանի այս աշխատելաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ, մենք էլ՝ վտանգված»:

«Քանի այս աշխատաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ». Սամվել Հակոբյան