«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների վերահսկումը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը:
Հայաստանի ընդերքաբանության ոլորտի կենտրոնական մասնագետի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010թ. լույս տեսած գրքում (Алоян П. Ураноносность геологических формаций Aрмении. - Ереван: ГЕОИД, 2010г.) ներկայացված է մի քարտեզ, որում հստակ նշված են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գոտիները:
Վաշինգթոնի գեոտնտեսական նպատակները շատ հստակ են.
1. հետ չմնալ Չինաստանից ու Ռուսատանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումային ռեակտոր, արագ նեյտրոններով ռեակտոր): Հատկանշական է, որ ցայսօր ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի ամենախոշոր մատակակարը Ռուսաստանն է:
2. թույլ չտալ դեպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացումը՝ Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է դիտվել Թրամփի կողմից որպես տնտեսական գաղութացման գոտի:
TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
34803.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
102602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
130401.09.2026, 18:06