Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում
205
Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 11:54

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այնուհետ ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող ԱՄՆ-ն ​​ու Հայաստանը ձգտեն ապագայի, որտեղ խաղաղություն է և փոխըմբռնում»,- գրել է Վենսը: