«Ենթադրվում է՝ մինչև 2046թ․ հնարավոր կլինի երկարացնել ատոմակայանի գործունեության ժամկետը»․ Նիկոլ Փաշինյան

285
Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ., 18:42
«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու փուլի մեջ, որից հետո ևս մեկ փուլ, ենթադրվում է 10 տարով՝ մինչև 2046 թվականը ևս հնարավոր կլինի երկարացնել գործունեության ժամկետը»,- այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք նոր ատոմային, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիաի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Դա ճակատգրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ-ի շահերին»,- հավելեց վարչապետը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4208:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
12003:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
11002:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
12101:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
13200:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
13700:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12100:06
Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
198Երեկ, 23:36