«Դատարանը կիրառել է կալանք՝ 1 ամիս ժամկետով․ դատական ակտը կբողոքարկենք»․ Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի քաղաքացիներ,
Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով և
քննիչի կողմից ներկայացվել էր կալանք կիրառելու մասին միջնորդություն։ Բազմաթիվ հոդվածներով մեղադրանքի առաջադրումն ուներ մեկ նպատակ՝ ապահովել հերթական շոուն, ինչը փլուզվեց հենց դատական նիստի ընթացքում։
Մի քանի ժամ տևած դատական նիստից հետո դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ՔՕ 204-րդ հոդվածի 1-ին մասով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետո ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատարանը կրկին արձանագրեց ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ՝ նշելով, որ ներկայացվածն առավելապես կարող է վկայել նույն հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հանցանքի կատարման մասին, սակայն միաժամանակ դատարանն արձանագրել է, որ այդ մասով էլ հիմնավոր կասկածն ԱՄՐԱՊՆԴՄԱՆ կարիք ունի։
Այս առումով հարկ է նշելը հետևյալը.
Գոռ Համբարձումյանի կողմից օգտագործվող բանկային քարտին մուտքագրվել է գումար, որը վերջինս կանխիկացրել է, այս փաստը պաշտպանական կողմը ոչ միայն չի հերքում, այլև հենց մենք ենք հայտնել։ Փողերի լվացման հանցակազմը պայմանավորել են ԲԱՑԱՌԱՊԵՍ դրանով։
Նախաքննական գաղտնիքից ելնելով, ցավոք, չենք կարող ներկայացնել շատ մանրամասներ, ամեն դեպքում պաշտպանական կողմը հիմնավորել է, թե դա ինչ գումար է։
Դատարանը կիրառել է կալանք 1 ամիս ժամկետով՝ մեր կողմից նշված փաստարկը հաստատելու կամ հերքելու համատեքստում քննություն իրականացնելու համար, ինչի հետ ևս համաձայն չենք և միանշանակ դատական ակտը կբողոքարկենք։
Ստացվում է, որ Գոռը մեղադրվում է մի բանի համար, որում կարող ենք հայտնվել ցանկացածս․․․
Ի վերջո, տրամաբանական էլ չէ կարծելը, որ, եթե անձը կապ ունենա որևէ հանցանքի հետ, ապա դա պետք է իրականացնի հենց իր կողմից օգտագործվող բանկային քարտի միջոցով։
Այս գործը ցույց է տալիս համակարգի իրական դեմքը՝ մեղադրանքը դարձել է գործիք, ոչ թե իրավական եզրակացություն։
Քրեական հոդվածները դարձել են պիտակներ, ոչ թե իրավական չափանիշներ։
Այս մեղադրանքը վկայությունն է այն բանի, որ Գոռի հանդեպ ռեպրեսիան պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս պարզապես Դավիթ Համբարձումյանի եղբայրն է, քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին»։

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
8003:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
22000:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
10300:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
10000:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
16100:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
14200:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
92Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 23:18