«Կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի է»․ Սրբուհի Գալյան
![]() 188 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 14:30 «Նախագիծը դեռ շրջանառության մեջ չի դրվել, այն վերաբերում է ոչ թե հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը, այլ ատելության խոսքի դեմ պայքարին»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված մշակվող նոր նախագծի վերաբերյալ հարցին։ «Նախագծի հիմնական մեխն ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման պահանջ նախատեսելն է, այսինքն՝ քաղաքացիների համար հնարավորություն նախատեսել, որպեսզի ատելության խոսքի բախվելու դեպքում հնարավորություն ունենան դիմել քաղաքացիական դատարան և պահանջել ոչ նյութական վնասի բավարարում, որը կարող է ունենալ նաև դրամական արտահայտություն այնպես, ինչպես վիրավորանքի կամ զրպարտության դեպքերում։ Ինչ վերաբերում է ատելության խոսքը վարչական իրավախախտում համարելուն, այս մասով, դեռևս քննարկումներ են տեղի ունենալու Կառավարությունում, նախագիծը կդրվի հանրային քննարկման, որի արդյունքում կորոշվի, թե ինչ լրացումներ կիրականացվեն»,- նշել է Գալյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կալանավորվում խոսքի ազատության համար․ «Կալանավորվում են այնպիսի երևույթների համար, կարող է դա նաև լինել որոշակի արարք կամ որևէ հայտարարություն, որոնք քրեորեն հետապնդելի են։ Այսինքն՝ կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի է, և այդ մասին կարգավորում նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»։ |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
12601:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
11200:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
20900:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
32400:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
13000:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
17200:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
231Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
266Երեկ, 23:11
