Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
![]() 134 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։ Այդպես վարվեցին Միքայել և Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի և ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, և դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլևս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել և ձևացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում»: |

«Իշխանությանը հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում». Տիգրան Աբրահամյան
29900:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նա ելույթով հանդես կգա Եվրոպական խորհրդարանում
328Երեկ, 22:48
«ՀՀ-ի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողները կա՛մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ անհայրենիքներ». Արման Թաթոյան
366Երեկ, 22:42
«Որքան համառ լինի Իրանի դիմադրությունը, այնքան կաճի նրան միջուկային զենքով հարվածելու հավանականությունը». Արման Մելիքյան
341Երեկ, 21:48
Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը
338Երեկ, 21:00
«Աջակցում ենք Թուրքիայի ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը»․ Ադրբեջանի ՊՆ
388Երեկ, 17:54
«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
221Երեկ, 17:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
273Երեկ, 16:06
