«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան
![]() 131 Այսօր, 19:02 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր: Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամփը հայտարարել, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնին գնացող, խորհրդարանի ընտրությունը հաղթած Մադյարը լավ տղա է ու լավ կաշխատի: Չէ՞ որ Օրբանի պարտությունը դիտարկվեց նաև Թրամփի պարտություն: Թե՞ դեռ վաղ է, ինչպես ասել էր Հունգարիայի ընտրությունից հետո: Թվում է, որ Հունգարիայում հաղթել է Բրյուսելը: Սա իհարկե միայն մեր մակերեսային արևմտամոլների համար: Հունգարիայում ձևավորվել է նոր իրավիճակ, որում հաղթել է առաջին և առայժմ թերևս միակ հերթին՝ Հունգարիան, հունգարական հանրությունը, հունգար ժողովուրդը: Եվ այդ հաղթանակը կամ իրողությունը գնահատելու համար պետք է քաղաքական կայուն հայեցում և պատեհության ու պատմական իրավիճակի խորը ըմբռնում, այլ ոչ թե քաղաքականությունը մակերեսային քարոզչական նարատիվներով դիտարկելու սահմանափակություն: Հունգարիան օգտագործել է փոփոխության պահն ու դուրս եկել նոր հարթություն: Կրկնեմ, ոչ թե ՓՐԿՎԵԼ է, ինչպես նոր իրավիճակը կամ նոր հարթություն դուրս գալը դարձյալ մակերեսայնորեն չափվում է Հայաստանում, այլ դուրս է եկել նոր հարթություն, ստացել գործելու, նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու նոր տարածություն: Ու դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ Օրբանը չի կառչել իշխանությունից: Չգիտես ինչու դիկտատոր հռչակված Օրբանը հեռացել է ընտրության միջոցով: Սա, ըստ երևույթին, դիկտատորի նոր տեսակ է, որը ընտրության միջոցով է հեռանում: Իհարկե սա ասում եմ սարկազմմով, որովհետև Օրբանը դիկտատոր է միայն եվրաատլանտյան ուլտրալիբերալիզմի «պաշտպամունքային ծիսականության» տրամաբանությամբ: Իսկ Հունգարիայի պետական տրամաբանությամբ Օրբանը գործիչ է, որը մտածել է լայն և տվել է Հունգարիայի նոր տարածություն: Ու այստեղ է, որ, երբ մենք դիտարկում ենք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, պետք է այն դիտարկենք Հայաստանի համար ակնհայտորեն սեղմված ու սեղմվել շարունակվող տարածությունից դուրս գալու լայն խոհի համատեքստում: Այստեղ, այլ ոչ թե մեզ փաթաթվող մանր-մունր կոնյուկտուրային պրոպագանդիստական չափումների շրջանակում է, որ մենք պետք է փնտրենք փոփոխության հնարավորությունը: Այստեղ է, որ ես այդ հնարավորության առաջնային միջոցի դերում տեսնում եմ Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը,, որովհետև ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայտիկը», այլ փոփոխության, և Հայաստանը նոր տարածություն դուրս բերելու գործնական հնարավորությունը: Ընտրական պրոցեսը պետք է չափել միայն ու միայն այդ հնարավորությամբ, հատկկապես ինտելեկտուալ համարում կամ հավակնություն ունեցող շրջանակներում: Դրա առաջին հատկանիշը պետք է լինի անձերի դաշտից դուրս գալն ու Հայաստանի առաջ եղած կենսական խնդիրը երևույթների և լուծման գործնական մեխանիզմների դաշտում դիտարկելը, առանց պատրանքների, բայց նաև, կրկնեմ՝ Հայաստանի համար նոր տարածություն բացելու կենսական հրամայականով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան
8221:30
«Փաստորեն ձեռ ես առնում թոշակառուներին՝ նրանց Կիպրոսի լողափեր ուղարկելով»․ Ոսկան Սարգսյան
11121:00
«Ի՞նչ է սպասվում, եթե ՔՊ-ն վերարտադրվի․ արդյո՞ք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11920:24
«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան
19020:14
«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
14119:48
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
16319:42
«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
11519:30
«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան
15219:18
