«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան
![]() 152 Այսօր, 19:18 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Նյուզ»-ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կկորցնի ֆինանսական միջոցները։ «Արդյո՞ք մեզ համար զարմանալի են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարությունները, բնավ ոչ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի պարագայում նա արդեն այդ փորձառությունն ունի։ ՀԷՑ–ի խլումը, սեփականության խլում է դասական իմաստով։ Սա, կարծում եմ, որևէ մեկիս, բնավ, չի զարմացնում։ Այս մարդն ԱԺ–ի ամբիոնը, որը պետք է մարդկանց խնդիրների լուծման հիմնական հարթակ լինի և պետական հարցերի բարձրաձայնման հարթակ, դարձրել է անձնական վենդետաների առարկա։ Նրանք բակային մակարդակի խոսույթ են կիրառում»,- նշել է Գոհար Մելոյանը։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանի այս հայտարարությանը հերթական իրավական գործընթացը հաջորդի և նոր քրեական վարույթներ նախաձեռնվեն, Մելոյանը պատասխանել է․ «Այս հայտարարությունը ևս մեկ հիմնավոր պատճառ է, թե ինչու ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է գնան ընտրատեղամասեր և «ոչ» ասեն ՔՊ–ին ու ընտրեն արժանապատիվ կյանքը իրավական պետությունում։ Հենց այս փոփոխությունն է, որ մենք ուզում ենք բերել։ Մենք ուզում ենք փոխել այն իրականությունը, երբ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս անել այն, ինչ ուզում են, առաջնորդվել բացառապես անձնական մոտիվներով ու քաղաքական շահով՝ քար նետելով մեր պետության իրավական և ժողովրդավար բնույթին և մեր սերունդների ապագային՝ հենց պետականության գոյի տեսանկյունից»։ |

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան
8221:30
«Փաստորեն ձեռ ես առնում թոշակառուներին՝ նրանց Կիպրոսի լողափեր ուղարկելով»․ Ոսկան Սարգսյան
11121:00
«Ի՞նչ է սպասվում, եթե ՔՊ-ն վերարտադրվի․ արդյո՞ք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11920:24
«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան
19020:14
«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
14119:48
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
16319:42
«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
11519:30
«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան
15219:18
